Tert.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ռուսաստանի սահմանադրության առաջարկվելիք փոփոխությունները, նշել է, որ բոլոր փոփոխություններով հանդերձ, նախագահը պետք է պահպանի լուրջ լիազորություններ, ինչպիսիք են այն պաշտոնատար անձանց ազատումը, որոնք չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները, կամ չարաշահել են վստահությունը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Ռուսաստանը միևնույն ժամանակ պետք է մնա նախագահական հանրապետություն: Նախագահը պետք է լուրջ լիազորություններ պահպանի, որոնք կապված են այն մարդկանց հնարավոր պաշտոնանկությունների հետ, որոնք օրենք են խախտում, ոչ բարեխղճորեն են կատարում իրենց ծառայողական պարտականությունները և չարաշահում են վստահությունը»,- ասել է Պուտինը սահմանադրական փոփոխությունների առաջարկները պատրաստող խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել