Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հունվարի 15-ին հանդիսավոր բացել է Կարմիր ծովի տարածաշրջանում, երկրի հարավում ամենախոշոր ռազմաբազան։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ Բերենիս ռազմաբազան տեղակայված է Կարմիր ծովի ափին՝ Սուդանի հետ սահմանից մի քանի կիլոմետրի վրա։

Ռազմազան իր մեջ է ներառում ռազմածովային և ռազմաօդային բազաները։

Նշվում է, որ Բերենիս ռազմաբազայի ստեղծման ռազմավարական նպատակը Եգիպտոսի հարավային ափի պաշտպանությունն ու անվտանգությունն է, տնտեսական ներդրումների և բնական ռեսուրսների պաշտպանությունը, Կարմիր ծովում անվտանգության սպառնալիքներին դիմակայությունը, ինչպես նաև Կարմիր ծովի ողջ տարածքով միջազգային ծովային ճանապարհի ապահովումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել