Չինացի ուղեւորը փորձել է ապօրինի կերպով ինքնաթիռով 200 կենդանի կարիճ դուրս բերել երկրից, սակայն ձերբակալվել է օդանավակայանում մաքսային ստուգում անցնելուց:

30-ամյա տղամարդը կենդանիներին ձեռք է բերել Շրի Լանկայում: Նա կարիճներին դասավորել է պլաստիկե տարաներում եւ թաքցրել պայուսակում, որպեսզի այն իր հետ վերցնի Գուանչժոում: Սակայն Բանդարանաիկեի միջազգային օդանավակայանի աշխատակիցները նկատել են կարիճներին ստուգման ժամանակ:

Արդյունքում չինացուն տուգանել են 551 դոլարով, իսկ բոլոր կարիճներին՝ առգրավել: Դրանից հետո տղամարդուն ազատ են արձակել:

Նշվում է, որ հայրենիքում չինացին պատրաստվում էր օգտագործել կարիճների թույնը, սակայն թե ինչ նպատակներով, չի ճշտվում:

2019 թվականի դեկտեմբերին United Airlines ավիաընկերության ուղեւորուհին հայտարարել էր, որ իրեն թռիչքի ժամանակ մի քանի անգամ կարիճ է կծել: Կնոջ խոսքերով, նա այրոց է զգացել ոտքին եւ երբ տհաճ զգացողությոնը մեծացել է, նա գնացել է զուգարան: Այնտեղ նրա շալվարից կենդանի կարիճ է ընկել եւ սկսել հատակին վազել այնքան, մինչեւ նրան չեն բռնել բորտուղեկցորդները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել