Hraparak.am-ը գրում է.

«Ծննդատները կապ չունեն որդեգրումների հետ»։ Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ, գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը։

Նա չպատասխանեց հարցին, թե արդյոք ճի՞շտ են ծնողների պնդումները, որ ինքը առաջարկել է գումար լռության դիմաց։

Հարցին, թե հերքու՞մ եք, որ երեխաների առքուվաճառքով եք զբաղվել, Աբրահամյանը ասաց՝ ավելորդ հարցեր եք տալիս։

Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել