Երեկ «Արմենպրեսը» բավականին բարձրագոչ հայտարարություն արեց և մեզ բոլորիս ավետեց, որ Փաշինյանը ԿԱՏԱՐՅԱԼ առողջ է: Սակայն իմ տեղեկություններով՝ Նաիրի ԲԿ-ն հոգեբուժական հետազոտության ծառայություններ չի մատուցում, իսկ Փաշինյանի հոգեկան առողջության հարցը կախված է օդում: Փաշինյանի հոգեկան հիվանդություն ունենալու թեման այն աստիճանի ակտուալ է, որ անգամ նա իր ընտանեկան թերթում մի քանի օր առաջ գրած հոդվածով անընդհատ ցանկանում էր ապացուցել, որ «ինքը գիժ չի»:

Հիմա երեկ պետական գործակալությունը ի լուր բոլորիս հայտնեց, որ Փաշինյանը կատարյալ առողջ է։ Վստահ եմ՝ հանրությանը հետաքրքիր է նաև Փաշինյանի հոգեկան առողջությունը, ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, ես հնարավոր բոլոր միջոցներով հետամուտ եմ լինելու սույն տեղեկատվությունը պաշտոնապես ճշտելու և հանրությանը ներկայացնելու հարցում: Եթե պարզվի, որ վարչապետը հոգեբուժական հետազոտություն չի անցել, ապա «Արմենպրեսն» ու կառավարությունը ստում են նրա կատարյալ առողջ լինելու վերաբերյալ: Իսկ եթե պարզվի, որ անցել է նաև հոգեբուժական հետազոտություն, ուրեմն՝ դրա արդյունքները պետք է հասանելի լինեն հանրությանը: Պատրաստվում ենք պաշտոնական հարցումներ ուղարկել կառավարությանն ու Նաիրի ԲԿ-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել