Hraparak.am-ը գրում է.

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամների հետ։ Թե որն է հանդիպման նպատակը եւ ինչ հարցեր են քննարկվելու, մեզ չհաջողվեց պարզել։

«Իմ քայլը» խմբակցութան ղեկավարի պարտականությունները կատարող Հասմիկ Խաչունցը մեզ փոխանցեց, որ հերթական աշխատանքային փակ հանդիպումն է, որտեղ տեղի է ունենալու հարցուպատասխան։ 

Ավագանու մյուս երկու ընդդիմադիր՝ «Լույս» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հանդիպման մասին տեղյակ չեն, իրենց ոչինչ չի ասվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել