168.am-ը գրում է.

Կանադացի մասնագետները ժամանել են Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռի կործանման վայր, նրանք մտադիր են մասնակցել սեւ արկղերի վերծանմանը։

«Կանադայի ներկայացուցիչներն այցելել են Իրանում ուկրաինական «Բոինգի» կործանման վայր, որի հետեւանքով զոհվել է 57 կանադացի քաղաքացի, եւ շուտով կզբաղվեն ինքնաթիռի բեկորների ուսումնասիրմամբ»,- մեջբերում է «Ամերիկայի ձայնը» Կանադայի տրանսպորտի նախարար Մարկ Գառնոյի խոսքը: Նախարարն ասել է, որ Իրանը մուտքի այցագրեր է տվել Կանադայի պատվիրակությանը: Դրա կազմի մեջ մտել է երկու մասնագետ Տրանսպորտային անվտանգության խորհրդից:

«Նրանք այցելել են աղետի վայր… Այսօր երկու քննիչները կուսումնասիրեն բեկորները»,- ասել է Գառնոն Օտտավայում կայացած մամուլի ասուլիսում: Նախարարն ընդգծել է, որ Կանադայի ներկայացուցիչներն առայժմ հնարավորություն չունեն աշխատելու սեւ արկղերով: «Թեհրանն առայժմ կանադացիներին ինքնաթիռի սեւ արկղերին ծանոթանալու հնարավորություն չի տրամադրել… Այն, ինչ ասեցին իրանցիները, մեզ կթույլատրվի մասնակցել ոչ միայն սեւ արկղերի վերծանմանը, այլեւ դրանց վերլուծությանը»,- հայտարարել է Գառնոն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել