Hraparak.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է, ճանապարհային ոստիկանությունը վարորդների գնահատման նոր, բալային համակարգ է ներդրել՝ 9 բալանոց սանդղակով, եթե վարորդը խախտումներ է անում և սպառում է 9 բալը, ապա 6 ամսով զրկվում է վարորդական իրավունքից։ Այս խնդրից էլ մեր քաղաքացիները արդեն լուծում գտել են, բալեր են վաճառում։ Մեզ հաջողվեց պարզել մեխանիզմը, պարզապես ասում են, որ այդ պահին ղեկին իրենք են եղել և նվազում է իրենց վարորդական իրավունքի բալերը, իսկ փոխարենը ստանում են գումար, մեկը բալը՝ 75 հազար դրամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել