ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդգար Գեւորգյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար։ Այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական կայքէջը:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ եւ 151-րդ կետերը՝

Էդգար Գեւորգյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել