Aysor.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ սոցիալական համակարգին և նշեց, որ այն մարդկանց այդքան էլ աշխատանքի չի դրդում:

Վարչապետն ասաց, որ սոցիալական համակարգի վերաբերյալ քննարկումներ են իրականացվում:

«Նախնական մակարդակում կենկրոտացրել ենք հայեցակարգային մոտեցումները, թե ինչ պետք է անենք», - ասաց նա՝ ընդգծելով, որ  համակարգի վերջնական ձևավորման շուրջ աշխատանքներին պետք է ներգրավվեն արդեն այլ գերատեսչություններ:

«Մենք արձանագրեցինք, որ սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան Հայաստանի Հանրապետությունում այն մարդիկ, ովքեր աշխատունակ չեն, ունեն սահմանափակումներ, օբյեկտիվորեն չեն կարող իրենց կարիքները հոգալ, իսկ աշխատունակների նկատմամբ վերաբերմունքը այնպիսին պետք է լինի, որ նրանց քաջալերենք, որ ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել, քան թե ավելի շատ շահագրգգռված լինեն՝ չաշխատել», - ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել