Tert.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդին ուղղված ելույթը, որում որպես գլխավոր նորություն սպասվում էին ժողովրդագրական աջակցությանն ուղղված քայլերը, ավարտվեց ՌԴ իշխանության համակարգի բարեփոխման մասին հայտարարությամբ` «սուպերնախագահական» համակարգի հրաժարմամբ և նախագահա-խորհրդարանական հանրապետության ստեղծմամբ` Պետական խորհրդի նոր լիազորություններով: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:

Հետագա իրադարձությունները, ամենայն հավանականությամբ, կախված կլինեն Վլադիմիր Պուտինի անսպասելի գաղափարների նկատմամբ ներկայիս քաղաքական համակարգի արձագանքից: Հիմք չկա կարծելու, որ Վլադիմիր Պուտինն իր այս գաղափարներն ավելի վաղ քննարկել էր այլ խաղացողների հետ, ինչպես և հիմք չկա կարծելու, որ դրանից հետո տեղի ունեցածը ծրագրված էր. Դմիտրի Մեդվեդևի ղեկավարած կառավարությունն արդեն մեկ ժամ անց դադարեց գոյություն ունենալ: Հաջորդ քայլը նախագահն արեց արդեն նույն օրը: Հունվարի 16-ին ՌԴ պետական դուման պետք է հաստատի նոր կառավարության ղեկավարի` Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը, որի հետ է ասոցացվում վերջին տարիներին իշխանության զգալի մասի «թվայնացումը»:

Պրագմատիզմի սահմաններում Վլադիմիր Պուտինի առաջարկը սահմանադրական բարեփոխումների մասին կարելի է մեկնաբանել այսպես. վարչապետի, փոխվարչապետերի և ՌԴ ոչ ուժային կառույցների նախարարների թեկնածությունն այսուհետև ներկայացնելու և հաստատելու է Պետդուման` խորհրդարանի ստորին պալատը: Ուժային նախարարներին նախագահը նշանակելու է Դաշնային խորհրդի (խորհրդարանի վերին պալատի) հետ խորհրդակցությունների արդյունքում: Սա նշանակում է, որ ՌԴ իշխանության «քաղաքացիական» մասը դառնում է խորհրդարանական, «ռազմական» մասը` մի փոքր պակաս նախագահական, քան մինչև հիմա: Սա իշխանության մեջ խոշորագույն փոփոխությունն է` սկսած 1993 թվականից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել