Ուգանդայի մզկիթներից մեկում ծառայող իմամին հեռացրել են աշխատանքից, երբ պարզվել է, որ կինը, ում հետ նա ամուսնացել է, իրականում տղամարդ է:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 27-ամյա Մոհամմեդ Մութումբան պարզել է իրականությունը, երբ իր հարսնացուին ձերբակալել են հարևանից հեռուստացույց և հագուստ գողանալիս, որից հետո խուզարկել են նրան: Խուզարկությունն իրականացնող կին ոստիկանը պարզել է, որ ձերբակալվածն իրականում տղամարդ է:

Վերջինս ավելի ուշ խոստովանել է, որ կին է ձևացել, որպեսզի կարողանա ամուսնանալ իմամի հետ և թալանել նրան:

Ցնցված Մութումբան ժամանակավորապես ազատվել է պարտականություններից, քանի դեռ գործով հետաքննություն է ընթանում: Մզկիթի գլխավոր իմամը հայտարարել է, որ դա անհրաժեշտ է իրենց «հավատի ամբողջականությունը պահպանելու համար»:

Կեղծ ամուսնության զոհ դարձած իմամը պնդում է, որ ինքն ինտիմ հարաբերություններ չի ունեցել իր «կնոջ» հետ, քանի որ վերջինս ասել էր, որ իր մոտ դաշտանային ցիկլի օրեր են:

Իմամի կարծիքով՝ ինքն ամուսնացել էր Սվաբուլլահ Նաբուկերա անունով կնոջ հետ դեկտեմբերին տեղի ունեցած ավանդական իսլամական արարողությամբ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել