Operativ.am-ը գրում է.

ԵՄ-ի տեսլականն այն է, որ Արեւելյան գործընկերության երկրներում հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային նորմերին եւ սկզբունքներին համապատասխան: Այս մասին ասվում է արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության մասին Եվրախորհրդարանի բանաձեւում, որն ընդունվել է հունվարի 15-ին:

Եվրախորհրդարանը վճռականորեն նշել է «Արեւելյան հարեւանության տարածքներում ձգձգվող հակամարտությունների դեմ միջազգային իրավունքի հիման վրա ակտիվ դիրքորոշում զբաղեցնելու կարեւորությունը»:

Եվրախորհրդարանի պատգամավորները հերքել են հակամարտությունները կարգավորելու ժամանակ ուժի կամ սպառնալիքի կիրառումն ու կրկին հայտարարել «միջազգային իրավունքին, նորմերին եւ սկզբունքներին համապատասխան Ուկրաինայի եւ Արեւելյան գործընկերության այլ երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու քաղաքական անկախությանը ԵՄ հակվածության» մասին՝ հակամարտությունից բնակիչներին, ներքին տեղահանվածներին եւ փախստականներին աջակցելու համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել