Tert.am-ը գրում է.

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանում մտադիր չեն որևէ համաձայնագիր ստորագրել, որով փոխվելու են միջուկային հարցով կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմանները: Այս մասին հաղորդում է РИА Новости՝ մեջբերելով նախարարի գրառումը:
«Մենք դրա համար չենք ստորագրել «Օբամայի գործարքը», որպեսզի այժմ այն փոխարինենք «Թրամփի գործարքով»»,- գրել է Զարիֆը Twitter-ում:
Վերջինս հավելել է, որ եթե նույնիսկ Իրանը համաձայնի այդ քայլին, որևէ երաշխիք չկա, որ մեկ տարի անց անհրաժեշտություն չի առաջանա փոխել համաձայնագրի պայմանները, եթե 2020-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին հաղթի դեմոկրատ թեկնածուն։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել