Tert.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կառավարության հրաժարականից հետո Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Վերջինիս կենսագրությունը ներկայացրել է ТАСС գործակալությունը:

Նա ծնվել է 1966-ին Մոկվայում: 1989-ին ավարտել է Մոսկվայի հաստոցային ինստիտուտը, իսկ 1992-ին՝ այդ բուհի ասպիրանտուրան: Տնտեսական գիտությունների դոկտոր է:    

1992 թվականից աշխատել է Միջազգային համակարգչային ակումբում, որի նպատակն է «ներգրավել արևմտյան առաջադեմ տեղեկատվական տեխնոլոգիաները Ռուսաստան»: 1995-96 թվականներին եղել է Մոսկվայի թեսթային լաբորատորիայի գլխավոր տնօրեն Լևոն Ամդիլյանի տեղակալը, ավելի ուշ դարձել է Միջազգային համակարգչային ակումբի կառավարման խորհրդի նախագահ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել