Խոյ

Բռնկուն բնավորությամբ հայտնի Խոյերը շատ շուտ են հասնում եռման կետին, սակայն այդքան էլ շուտ հանգստանում են։ Հենց այսպիսի վերաբերմունք կարելի է սպասել նրանցից բաժանման ժամանակ։ Հնարավոր է, որ լքված Խոյը մեծ սկանդալ սարքի և ցուցադրի, թե որքան ագրեսիվ և խանդոտ կարող է լինել։ Սա հարված է նրա հպարտությանը։ Կարևոր է որոշ ժամանակ սպասել, մինչև որ նա կհանգստանա։

Խեցգետին

Եթե դուք ցանկանում եք բաժանվել Խեցգետնից, ապա համոզվեք, որ կարողանում եք լավ լողալ, քանի որ շուտով դուք հայտնվելու եք արցունքների օվկիանոսում։ Այս գերզգայուն ջրային նշանի համար բաժանումը հավասար է մարդկությանը հայտնի ամենամեծ դավաճանությանը։ Ամենայն հավանականությամբ, Խեցգետինն արդեն ունեցել է ցավալի բաժանում, և նրա համար մեծ դժվարություն է եղել կրկին ինչ-որ մեկի համար բացվելը։ Բնականաբար, Խեցգետնի բարկությունը հիմնականում անարդար է լինում, իսկ նրա կտրուկ բառերը՝ անմիտ։ Ամենայն հավանականությամբ, այս նշանի ներկայացուցիչը երկար ժամանակ չի մոռանա վիրավորանքը, անգամ այն դեպքում, եթե առավելագույնս հոգ տանեք նրա զգացմունքների մասին։

Ցուլ

Երբեմն Ցլերն այդքան էլ չեն հարգում իրենց զուգընկերոջ ազատությունը՝ նրան համարելով իրենց սեփականությունը։ Երբ ամեն ինչ լավ է, նրանք շատ բարի և անգամ մի քիչ էլ ծույլ մարդիկ են, սակայն երբ ինչ-որ բան սկսում է գնալ իրենց սցենարին հակառակ, Ցլերի մեջ սկսում է աճել զայրույթը։ Նրանք իրոք համառ են և կփորձեն ամեն գնով պահպանել հարաբերությունները։ Երբեմն իրենց վարքը կարելի է բնութագրել մեկ բառով՝ մոլագարություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել