Tert.am-ը գրում է.

Դատախազությունը բողոքարկել է դատավորի գրավոր որոշումը, համաձայն որի՝ ինձ ազատ են արձակել: Իմ օրոք շուրջ 70 միլիոնի աշխատանքներ են իրականացվել, իսկ ես էլ դեռ մեղադրվում եմ շուրջ 200 միլիոնի յուրացման մեջ, բայց կարծում եմ՝ դեռևս 79 միլիարդ էլ դեռ կարող են ինձ վրա յուրացում գրել: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Ադեկվադ» միաբանության անդամ, «Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը:

Վարդանյանի խոսքով՝ երկիրը գտնվում է մղձավանջի մեջ, և պետք չէ որևէ բանից զարմանալ, դրանով էլ պայմանավորված է իր հանգստությունը. «Ինձ ձերբակալելու ձևն ու միջոցն այնքան ստոր էին, որ դրա մասին անգամ պետք էլ չէ խոսել»:

Հարցին՝ իր դեմ իրականացված գործողությունները անձնավորվա՞ծ էին, Արա Վարդանյանը պատասխանել է. «Շոուների շրջանում էին այդ ժամանակ: Եղել էր «Մանվելի շոուն» և գուցե քաղց կար նորերի, եղավ իմը»:

Արա Վարդանյանի դիտարկմամբ՝ իշխանությունը խնդիր էր դրել իր առջև՝ փակել «Հայաստան» համահայկական հիմնադրամը. «Իմ ձերբակալման հաջորդ օրը, սփյուռքի այդ ժամանակվա նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ որոշել են փակել հիմնադրամը, որից հետո նմանատիպ հայտարարություն արեց նաև Աննա Հակոբյանը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել