Tert.am-ը գրում է.

Ազգային հարստության բաշխման հարցում իշխանափոխությունից հետո մեծ փոփոխություններ չկան, սոցիալական բևեռացումը շարունակում է մնալ ակտուալ, այն խորացել է 30 տարի շարունակ և այսօր էլ նույն վիճակում է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:

«Որոշում կայացնողներն, այո՛, պետք է լավ վարձատրվեն: Բայց իշխանափոխությունից անմիջապես հետո առաջին հերթին իշխանությունն ինքն իր եկամուտներն ավելացրեց, ինչն ավելի խորացրեց բևեռացումը: Նվազագույն աշխատավարձն էլ բարձրացվեց, բայց առկա գնաճի պայմաններում դա դեռևս ոչինչ չի նշանակում: Գոյություն ունեցող գների տատանումների պարագայում նման փոխհատուցումը չի կարող փակել ցածր եկամուտների պատճառով առկա ճեղքվածները»,- ասել է տնտեսագետը:

Ըստ Բոստանջյանի՝ իշխանությունը չպետք է օտարվի իրականությունից և երևակայական տնտեսություն ստեղծի. «Կառավարման մեջ հարկավոր է պրոֆեսիոնալիզմ: Մենք 2000-ականներին ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ՝ պայմանավորված պրոֆեսիոնալ կառավարչական թիմով: Այսօր նման կոմպետենտ թիմ չունենք: Կառավարում իրականացնելու համար պետք է տիրապետել գործին: Հնարավոր չէ փողոցից գալ և տնտեսություն ղեկավարել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել