Tert.am-ը գրում է.

Դատախազության միջնորդությունն ուշացած, բայց միևնույն ժամանակ իրավաչափ էր. այս մասին գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց վերջինիս պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

«Խափանման միջոց կալանքի հետ կապված բազմիցս բարձրաձայնել ենք, որ հիմքերը բացակայում են, դատարանը, ըստ էության, քննեց և եկավ այն եզրակացության, որ խափանման կալանքի հիմքերը չկան, նաև հաշվի առավ առողջության հետ կապված փաստերը»,- ասաց նա:

Լևոն Բարսեղյանը հավելեց իրենք ակնկալում են արդար դատաքննություն և չեն ցանկանում ընտրովի արդարադատություն. «Այս պահին ընդամենը ցանկանում ենք, որ առողջություն լինի հիվանդին՝ պարոն Գրիգորյանին, որից հետո, եթե ամեն ինչ դրական գնաց, կարող են մտնել դատական պրոցես: Նաև կարիք չկա, որ միջնորդություն ներկայացնենք, որ դրսում շարունակի բուժում ստանալ Մանվել Գրիգորյանը: Եթե ներսում հնարավորություն կա բուժումը ստանալու, միանշանակ թող ներսում ստանա, եթե բժիշկները կարձանագրեն, որ հնարավորություն չկա, այդ ժամանակ օրենքով սահմանված կարգով մեր գործառույթները կիրականացնենք»,- ասաց պաշտպանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել