2017 թվականի դեկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցավ մի ողբերգական պատմություն, որը ցնցեց ողջ համացանցը։ Դմիտրի Գրաչյովն իր կնոջը՝ Մարգարիտային, տարավ անտառ և կտրեց նրա երկու ձեռքերն այն պատճառով, որ վերջինս ցանկացել էր բաժանվել նրանից։

Սա ամբողջովին պլանավորված հաշվեհարդար էր. Դմիտրին իր կնոջը տանջեց շուրջ երկու ժամ, որից հետո նրան տարավ հիվանդանոց և ինքն էլ հանձնվեց ոստիկանությանը։ Գրաչյովը նախօրոք կացին և լարան էր գնել և անգամ հետաքրքրվել, թե որքան ժամանակ կարող է մարդուն պահել այդ վիճակում։

Բարեբախտաբար, Մարգարիտան ողջ մնաց։ Նրա մի ձեռքը հնարավոր եղավ վերականգնել, իսկ երկրորդը փոխեցին բիոնիկ պրոթեզով։ Պրոթեզը ղեկավարվում է ուղեղի իմպուլսների միջոցով։ Պրոթեզի ողջ գումարը՝ շուրջ 100,000 դոլար, հավաքեցին սոցիալական ցանցերի օգտատերերը։

Սադիստ Դմիտրիին զրկեցին ծնողական իրավունքներից և դատապարտեցին 14 տարով։ Իսկ Մարգարիտան դաստիարակում է իր երկու զավակներին և իր համար նորովի բացահայտում կյանքը. զբաղվում է դայվինգով, մասնակցում ֆոտոսեսիաների և անգամ գիրք գրում։ Ինստագրամում նա իրեն անվանում է «տրանսֆորմեր-մայր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել