Aysor.am-ը գրում է.

2020 թվականն Առողջապահության նախարարությունն ազդարարեց հայտարարությամբ՝ հանրապետության մի շարք բնակավայրերի ծննդատներ կլուծարվեն, քանի որ ապահովում են տարեկան սահմանվածից քիչ ծնունդ, չունեն տեխնիկական հագեցվածություն ու սանիտարահիգիենիկ պայմաններ, դրանց գործունեությունը տնտեսապես նպատակահարմար չէ: Օրեր շարունակ մանագիտական հանրությունն ու տվյալ բնակավայրերի բնակիչները բողոքի ցույցեր են իրականացնում՝ պահանջելով, որ իրենց համայքների ծննդատները ոչ թե փակվեն, այլ՝ վերազինվեն:

Լուծարման ցուցակում տեղ է գտնել նաև Տավուշի մարզի սահմանամերձ Աչաջուր համայնքի ծննդատունը: Թեև գյուղը շուրջ 5000 բնակիչ ունի, սակայն տեղի հիվանդանոցում հաշվառված են նաև հարևան՝ սահմանապահ գյուղերի ևս շուրջ 5500 ընտանիքներ: Ընդհանուր հաշվարկով՝ հիվանդանոցն (այդ թվում՝ ծննդատունը) սպասարկում է մոտ 17-18 հազար բնակչի:

«Մենք հասկանում են, որ խնդիրներ կան, օրինակ՝ անեսթեզիոլոգ չունենք ու չենք էլ ունեցել, բայց մենք նախարարությանը խնդրում ենք ծննդատունը փակելու փոխարեն մեզ ուղղակի անեսթեզիոլոգ տրամադրել: Երբ, օրինակ, կեսարյան հատման խնդիր է առաջանում, ծննդկանին մեզ մոտից Իջևան ենք տեղափոխում: Մի քանի ամիս առաջ մեզ շտապ օգնության մեքենա են տրամադրել, ինչը գործն առավել է հեշտացնում: Փառք Աստծո, որևէ ողբերգական դեպք չենք ունեցել: Մի քանի օր առաջ մեր բժշկի՝ Կորյուն Վարդապետյանի հետ գրանցման մատյանն էինք նայում, ծնունդներ է ընդունել Այրումից, Նոյեմբերյանից, Բերդից, Արծվաբերդից, անգամ՝ Լոռու մարզի Արջուտից», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Աչաջուրի համայնքապետ Կարեն Ղալթախչյանը:

Նա չի հերքում՝ իրենց հիվանդանոցը (նաև՝ ծննդատան բաժանմունքը) վիրահատարան չունի: Ինքը, որպես համայնքի ղեկավար, պատրաստվում էր դիմել Առողջապահության նախարարություն, որպեսզի թեկուզ համաֆինանսավորմամբ՝ հիվանդանոցում եղած բացթողումները շտկեն, վիրահատարան ստեղծեն: Վստահ է՝ բարերարներ կգտնվեն, ովքեր ֆինանսական ներդրումներ կանեն բնակիչների համար անչափ կարևոր այս հաստատությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել