Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմական Մարաշ) քաղաքում «Հայկական հարցը և դրա պատմական հետին պլանը» խորագրով գիտաժողով է անցկացվել՝ միտված Հայոց ցեղասպանության ժխտմանը:

Գիտաժողով կոչված այդ հավաքի ժամանակ ելույթ է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Անվտանգության ու արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ Սեյիթ Սերթչելիքը: Վերջինս, հիմնվելով Թուրքիայի պետական ժխտողական թեզերի վրա, նշել է, որ 1915-ին տեղի ունեցածը ընդամենը տեղահանություն էր:

Սերթչելիքը, ով հայտարարել է, որ ինքը ռուսական արխիվներում Հայկական հարցի մասին շուրջ 1 մլն փաստաթուղթ է ուսումնասիրել, ավանդական ժխտողական թեզերին ավելացրել է ևս մեկը: Ըստ Սերթչելիքի՝ 19-րդ դարում Օսմանյան կայսրությունում ծառայող ռուս դիվանագետները գրել են, թե իբր հայերը «ապստամբությունների ժամանակ իրենց ունեցած կորուստների թվաքանակը հրապարակելիս միշտ մի զրո են ավելացրել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել