Ատելության կուսակցության պարագլուխներ,
Տեղյա՞կ եք, որ գեներալ Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է: Տեղյա՞կ եք, որ Մանվել Գրիգորյանը մահամերձ է: Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ի՞նչ է լինելու ձեզ հետ, երբ այդ մարդը ազատազրկման մեջ մահանա առանց ապացուցվելու, որ տուշոնկա է գողացել: Ձեր մոնտաժած տեսանյութն ու տուշոնկան հասկանո՞ւմ եք, թե ո՞նց է ձեր գլխին ջարդվելու:

Հասկացանք, ապացուցել եք, որ ոչ իրավաբանության հետ կապ ունեք, ոչ էլ քրիստոնեության ու հայկականության, բայց լավ, հեչ մարդկություն չկա՞ մեջներդ, հեչ հումանիզմ չկա՞ մեջներդ: Մարդկային խղճի մասին երբևէ լսե՞լ եք: Չապացուցված մեղքի համար մարդ եք բանտում սպանո՞ւմ, կանխամտածված սպանում: Ո՞նց եք քնելու գիշերը, ո՞նց եք փողոց դուրս գալու, ո՞նց եք այս երկրում ապրելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել