Թբիլիսիի քաղաքապետարանը 2020 թվականից սկսում է խոշոր առևտրային օբյեկտների՝ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման կանխարգելմանն ուղղված ստուգումները, հաղորդում է «Ռեզոնանսի» թերթը՝ հղում անելով մայրաքաղաքի քաղաքապետարանին։

Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը Վրաստանի խանութներում արգելվել է 2019 թվականի ապրիլի 1-ից։ Սահմանափակումները փուլային էին մտցվում։ 2018 թվականի հոկտեմբերի 1-ից արգելվել էին բարակ պոլիէթիլենային տոպրակները, ինչպես նաև պոլիէթիլենային բոլոր տեսակի տոպրակների ներկրումը։

Դեկտեմբերին բոլոր օբյեկտները զգուշացում են ստացել, որ 2020 թվականից կսկսվեն ստուգումները։ Դրա համար Թբիլիսիի քաղաքային տեսչությունը հատուկ չափիչներ է ձեռք բերելու։ Սարքավորումների ձեռքբերման համար տենդեր է հայտարարվել, իսկ այն բանից հետո երբ դրանք գնվեն, կսկսվեն խոշոր առևտրային կենտրոնների ստուգումները։

Պոլիէթիլենային տոպրակները բնության աղտոտման գլխավոր մեղավորներն են։ Դրանց օգտագործումը գլոբալ խնդիր է համարվում։ Պոլիէթիլենի քայքայման համար առնվազն 400 տարի է պահանջվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել