Իրանի տնտեսությանը հարյուր միլիարդավոր դոլարների վնաս է հասցվել ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ գործող պատժամիջոցների հետեւանքով: Հունվարի 15-ին Նյու Դելիում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Մեր (Իրանի) տնտեսությունն անցած երկու տարում զգալի վնասներ է կրել (ԱՄՆ-ի սահմանած սահմանափակումների պատճառով)»,- մեջբերում է անում նախարարի խոսքից Al Arabiya հեռուստաալիքը: Զարիֆը հավելել է, որ այս համատեքստում «կարելի է ասել հարյուր միլիարդավոր կորուստների մասին»:

Նա դրա հետ մեկտեղ հավաստել է, որ Թեհրանը «շահագրգռված չէ Միացյալ Նահագների հետ բանակցությունների հարցում»:

Իրանի արտաքին գործերի նախարարը Նյու Դելի է ժամանել «Ռայսինի երկխոսություն» միջազգային խորհրդաժողովին մասնակցելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել