Tert.am-ը գրում է.

Տրամաբանական եմ համարում, որ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններով պայմանավորված երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների մասին խոսում են տարբեր մարդիկ՝ այդ թվում ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի գրառմանը:

«Սա վաղուց հաստատված փաստ է, բայց, բնականաբար, ԱԱԾ նախկին ղեկավարը շատ ավելի տեղեկացված է: Եկեք հիշենք, որ ՀՀ-ի հետ կապված միջազգային փաստաթղթերը, սահմանների հարցերը՝ այդ թվում Արցախի հարցի հետ կապված և Սահմանադրությունն ամբողջությամբ գտնվում է հենց Սահմանադրական դատարանի քննության ենթակա լիազորությունների մեջ: Այս ուղղություններով հետագա բոլոր հնարավորությունների իրավական ձևակերպումները պետք է անցնեն ՍԴ մաղով: Այստեղից էլ հետևում է, որ Սահմանադրական դատարանը ՀՀ անվտանգության և ՀՀ սահմանների մասով բավականին մեծ լիազորություններ ունի»,- նշեց նա:

Բացի անվտանգությունից, Արսեն Բաբայանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանի դեմ կատարվող գործողությունները հանգեցնելու են պետության հեղինակության նվազման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել