Tert.am-ը գրում է.

Արթուր Վանեցյանի գործունեությունը շատ հետաքրքիր է քաղաքական դաշտում նրա ակտիվացումը բազմաթիվ հարցեր է առաջացնում, և կարծում եմ, որ նա առաջին հերթին պետք է անդրադառնա այդ հարցերին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը` անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գործունեությանը:

Ըստ նրա` հասարակության շրջանում տարակուսանք կա, որ ԱԱԾ նախկին տնօրենը, որն ուղիղ նշանակվել էր հեղափոխական վարչապետի կողմից, ինչպես է եղել, որ երկրում տեղի են ունեցել տարատեսակ իրադարձություններ նրա՝ ԱԱԾ տնօրեն լինելու ժամանակ: «Ինձ համար անհասկանալի է` լինել ԱԱԾ տնօրեն Նիկոլ Փաշինյանի կաբինետում, հետո խոսել Նիկոլ Փաշինյանի դեմ»,-ասաց Բաբայանը:

Նա նկատեց, որ մեր հասարակությունը ժամանակին դժգոհում էր կլանային համակարգից և նույն այդ կլանային իրավիճակում հայտնվել ենք հիմա: «Կան հարցեր, որոնց պարոն Վանեցյանը պարտավոր է պատասխանել, նոր հայտարարություններ անել»,-ասաց նա և նշեց, որ եթե քաջություն ունեն խոսել խնդիրներից, ուրեմն, թող բացահայտեն, թե Նիկոլ Փաշինյանի կառավարման առաջին օրվանից ինչ է եղել հանրապետությունում, ինչ ինֆորմացիաներն են թաքուն պահվել:

«Մեր կուսակցությունն առաջին օրվանից ասել է, որ հեղափոխությունը չարիք է և Փաշինյանը չի կարողանալու լուծել արմատացած այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ լուծվում էին, և փորձ էր արվում առաջ շարժվել Սերժ Սարգսյանի օրոք»,-ասաց Վահան Բաբայանը:

Սամսոնյանը նկատեց, որ այլ երկրների ղեկավարների կանայք կամ ամուսինները քաղաքական մեկնաբանություններ չեն անում:

Ինչ վերաբերում է ծննդատներ փակելուն, ապա բանախոսն ասաց, որ եթե շարժվում են Երևանին մոտ լինելու տրամաբանությամբ, ապա մոտեցմամբ կարող են Եղվարդում փակել՝ ոստիկանությունը, դպրոցը ու արդյունքում, գերծանրաբեռնված Երևանն էլ ավելի կծանրաբեռնվի: «Մարդկանց կյանքի հետ կապված հարցերը դարձրել են իրենց չարեփոխումների խնդիր,  քանի որ այս մարդիկ առաջին օրվանից որևէ բան չեն բացել, ստեղծել, այս մարդիկ եկել են իշխանության միայն փակելու, կասեցնելու համար»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել