Panorama.am-ը գրում է.

էջմիածնի ՋՕ ընկերության վարչությունը լուծարում են։ Խորհրդի 46 անդամները ջրային պետական կոմիտեի այդ որոշումը համարում են հակաօրինական և նշում են, որ որոշման հիմքում ընկած են որոշակի քաղաքական պատճառներ։

«Մեր վարչության նախագահին երեկ նիստի ընթացքում ասել են, որ Էջմիածնի ՋՕ խորհուրդը լուծարված ա։ Բայց  լուծարված աշխատող չենք համարում, քանի որ գոյություն ունի ՀՀ ջրային օրենսգիրք, որի տառին համաձայն կարող են մեզ միայն լուծարել»,- նշում են աշխատակիցները։

Նրանց խոսքով, առանց դատական կարգի, իրենց դատում և մեղադրում են թերացումների մեջ, որոնք չշտկելու դեպքում միայն պետք է  վարչությունը լուծարեն։

«Եթե խնդիրը մեր տնօրենի հետ ա, թող գան ասեն՝ ձեր տնօրենը չի համապատասխանում Էջմիածնի ՋՕ-ում տնօրեն լինելուն, ինքը կոռուպցիոներ ա, ինքը հիվանդ ա և այլն։ Մենք էլ տեսնեինք՝ իրենց ասածը օրենքին համապատասխանում ա, ճիշտ ա, ասեինք մենք էլ չենք ուզում ստեղ հարամ մարդ աշխատի։ Խորհրդի նպատակը հսկելն ա, որ էստեղ անօրինություն չլինի»,- նշում են խորհրդի անդամները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել