Թվիթերում Արթուր Վանեցյանի գրառումն արդեն կոնկրետ լուրջ ազդակ է առ այն, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի սպառնալիք է ՀՀ անվտանգությանը: Փաստացի, ԱԱԾ նախկին տնօրեննը բաց տեքստով ասում է, որ Փաշինյանն ու իր թիմը հակասահմանադրական միջամտություն են արել/անում ՍԴ գործերին, ու ըստ էության, այլևս ՍԴ թնջուկը ոչ միայն քաղաքական է, այլև ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ: Սրա համար պատասխանատվության են կանչվելու բոլոր մասնակիցները, իսկ Վանեցյանն ուղղակիորեն շատ վտանգավոր է դառնում Փաշինյանի քաղաքական ապագայի և շատ նպաստավոր` կալանավոր Փաշինյանի ապագայի համար:

Վանեցյանի գրառումն ընդունենք որպես դեղին քարտ ու սպասենք հաջորդ դեղինին, որն էլ իր հերթին անխուսափելիորեն կարմիր է դառնալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել