Hraparak.am-ը գրում է.

Մի շարք քաղաքացիներ, տաքսու վարորդներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ բալային համակարգի։

Տաքսու վարորդներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մեկ տարվա համար տրամադրած 9 բալը Հայաստանի երթևեկության պայմաններում շատ քիչ է .«Առաջ ո՞նց էր, տուգանվես, տանես տուգանքը մուծես։ Իսկ հիմա ստացվում ա՝ երկու տեղ ես տուգանվում մի խախտման համար։ Հայաստանի կեսը տաքսի ա վարում, դրանով ընտանիք են պահում, որ զրկվեն վարելու իրավունքից, էդ մարդկանց վիճակը ինչ ա լինելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել