ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին․․․

Խնդրում եմ, գնահատեք հայրենիքիս համար ներդրած իմ փոքրիկ ԵՐԿՈՒ ԼՈՒՄԱՆ․․․

Հարգելի հայ ժողովուրդ, ես չեմ ասում, որ հերոս եմ, ծառայել եմ կամ էլի ու էլի կծառայեմ, որ այս եմ արել, այն եմ արել, ընդամենը Դավիթ Տոնոյանի խոսքերն եմ ասում, որ ես էլ իմ փոքրիկ լուման ունեմ ներդրած հայրենիքիս հզորացման մեջ․․․

Ներողություն, եթե ձեզ անհանգստացնում եմ իմ հացադուլներով, բայց ես միայնակ մարդ եմ, ու ո՛չ հարուստ հոպար ունեմ, ոչ էլ քավոր, և իմ ընտանիքի շահերն այս կերպ եմ կարողանում պահել, մեն-մենակով, ինձանով։ Ես չեմ ուզում իմ մասին սխալ մտածեք, խնդրում եմ, վաղը կհետևեք ուղիղ եթերիս և կպատկերացնեք, թե ինչպիսին են լինում հայ զինվորները, որ սովը, ցուրտը մեզ ավելի են ոտքի հանում, այլ ոչ թե կոտրում, որ թշնամին մեր ամեն մեկիս համար պատրաստ է գլխագին տալ, բայց մեր ներսում մեզ առանց լումայի են ՍՊԱՆՈՒՄ․․․

Ունենալով բազում առողջական խնդիրներ՝ հստակ գիտակցում եմ, որ այս անգամ երևի չդիմանամ, ցավերն ավելի են օր-օրի իրենց մասին ինձ զգացնել տալիս․․․

Ես, լինելով ՀՀ բազմազավակ 5 երեխատեր զինթոշակառու, որոնցից 2-ը և կինս հաշմանդամ են, վաղը՝ 15․01․2020թ․՝ ժամը 16․00-ին, ուղիղ եթերով կդիմեմ ձեզ ու ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին, ու եթե նրանք այս անգամ էլ չպահեն ինձ ու բալիկներիս տված իրենց բազմաթիվ երդումները, ապա ես մի քանի օրից կգնամ ՊՆ հացադուլի և այս անգամ՝ նաև ջրադուլի․․․

Ես որոշել էի այլևս ՊՆ չգնալ, բայց ոնց տեսնում եմ, չար լեզուներն ինձ՝ ազգիս զինվորին ասում են, թե իբր իմ արարքներով թշնամուն եմ ուրախացրել, այն դեպքում, երբ իրենք տաք-տաք սենյակներում նստած՝ այդ ես ու իմ նմաններն ենք թուրքին սպանել, լեշերը փռել, նույնիսկ 2 հոգով պոստ պահել, հարյուրավոր ականներ շարել, կիլոմետրերով փշալար քաշել, երեխաներիս բերանից կտրել, պոստ ենք սարքել, որոնց ապացույցներն ունեմ։ Վաղը կարճ 2 խոսքով այս տողերիս նաև կանրադառնամ․․․

Ես չեմ ասում, որ արել եմ, ու ինձ տուն տվեք, աշխատանք տվեք, ես ձեզանից այլևս ՈՉԻՆՉ չեմ ուզում, քանզի, կներեք, բայց Ձեզ չեմ հավատում, Դուք ինձ համար էլի իմ նախարարն եք, իմ բանակի հրամանատարը, բայց ոչ երեխաներիս լավը ցանկացողը, նրանց խոստացողն ու մանավանդ այն պահողը․․․

Հարգելի Դավիթ Տոնոյան, ես Ձեզանից այլևս տուն չեմ ուզում, ընդամենը խնդրում եմ՝ օգնեք՝ վերականգնեմ խոնավ ու վթարային 3 հազար դոլարանոց տունս Ձեր ասած բարերարների օգնությամբ, նախկին տեսքի բերեմ, ու Ձեր խոստումն էլ Ձեզ լինի, Ձեր ԿԵՂԾ անհանգստությունն էլ․․․

Գիտեմ նաև, որ Ձեր հաջորդ քայլը լինելու է այն, որ ռազմական ոստիկանությանը կկարգադրեք, որ ձերբակալեն ինձ, որ իբրև փորձեք վախեցնել հայ զինվորիս, միայն թե այս պատմությանը վերջ տրվի, միայն թե էլ չասեմ, որ խոստացել եք ու գոնե մինիմումն արեք բալիկներիս համար, չնայած որ լավ էլ գիտակցում եք, որ անօգուտ կլինի ու մի բան էլ ի վնաս Ձեզ․․․

Դավիթ ջան, էլի այսքանից հետո ես ՀԱՐԳՈՒՄ եմ քեզ, ու դու մեղավոր չես, որ կողքիներիդ ես լսում։ Տա Աստված, որ բալիկներդ միշտ առողջ լինեն, ու որ երբեք չիմանաս, թե ինչ նշանակում լինել միայնակ և լքված ու կյանքի հարվածներից ընկած հայ զինվոր․․․

Ես հպարտ եմ, որ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ եմ, որ ինչ-որ մի բան կարացել եմ անեմ ԱԶԳԻՍ համար․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել