Tert.am-ը գրում է.

Տեղեկատվական անվտանգության և լրատվամիջոցների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահան Հովհաննիսյանը այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան կեղծ օգտատերներին:

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում ձևավորվել է շատ հստակ պատկերացում, որ «ֆեյքը» վատ բան է :«Դա ոչ միայն սխալ կարծիք է, այլ նաև վտանգավոր: Մենք իրավական և բարոյախրատական գնահատականները սկսել ենք խառնել: Երբ որ մեկ կեղծ օգտատեր կարողանում է խարխլել ինչ-որ մի բան, խնդիրը այդ ինչ-որ բանի մեջ է, ոչ թե կեղծ օգտատիրոջ»,-ասաց նա և նշեց, որ «ֆեյք» նորությունները տոտալ պրոբլեմ են ամբողջ աշխարհի համար:

«Կարծում եմ, որ ֆեյքերի դեմ պայքարել պետք չէ, պետք է դրանց պատճառների դեմ պայքարել, պետք է հստակ ձևավորել տեղեկատվական հոսքերը, երկրորդը` կրթել հանրությանը, երրորդը՝ ստեղծել լրատվամիջոցների համար այնպիսի միջավայր, որ առաջինը լրագրողների կրթության որակը բարձրացնել: Իմ կարծիքով՝ «ֆեյքերի» դեմ պայքարով քո ամբողջ ռեսուրսն ուղղում ես սխալ ուղղությամբ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել