Պաշտոնապես հայտարարում եմ՝ այսօրվանից սկսած ցանկացած հարցաքննության մասնակցելիս ցանկացած քննիչի հետ նմանատիպ լուսանկար եմ անելու ու հրապարակեմ: Ու թող փորձվի մի քննիչ լուսանկարվելը ապօրինի կամ ոչ իրավաչափ համարել: Էդ պահից սկսած ես կդադարեմ որևէ քննչական գործողության մասնակցելուց և տվյալ քննիչին անվանական կհռչակեմ Նիկոլի ոտի տակի լաթ ու իրա նկարներով կհեղեղեմ Ֆեյսբուքը:

Հ.Գ. Էս շոուն (լկտիությունը) եթե թույլատրելի է, ապա թույլատրելի է բոլորին, եթե թույլատրելի չէ, ուրեմն՝ սույն քննիչը օրենք/կարգ է խախտել և ապագայում պետք է պատժվի: Իսկ երկրի «գերագույն գլխավոր խմբագրին» խորհուրդ եմ տալիս նմանատիպ նկարներ հրապարակել նաև ապագայում ԱԱԾ մեկուսարանից: Խոստանում եմ, ես տեսախցիկը կապահովեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել