Tert.am-ը գրում է.

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երրորդ անգամ հեռախոսազրույցով քննարկել են Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի աղետի հետ կապված իրադրությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի մամուլի քարտուղարությանը:
Խոսակցության ընթացքում Թրյուդոն Ուկրաինայի նախագահին խնդրել է մահացածների մարմինների նույնականացման ընթացքում համագործակցել Իրանի իշխանությունների հետ: Մահացածների թվում են Կանադայի քաղաքացիներ:
«Կանադայի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախագահին` կանադացի մասնագետների մուտքը ողբերգության վայր ապահովելու ջանքերի համար: Թրյուդոն Զելենսկիին խնդրել է օժանդակել Իրանի կառավարության հետ երկխոսությանը` մահացածների մարմինների նույնականացման ժամանակ, որոնց թվում կան Կանադայի քաղաքացիներ»,- գրված է հայտարարությունում:
Նշվում է, որ Զելենսկին դրական է գնահատել Կանադայի ներկայացուցիչների մասնակցությունը հետաքննությանը: Ուկրաինայի նախագահը և Կանադայի վարչապետը հույս են հայտնել հետագա համագործակցության և աղետի հետաքննության ընթացքում տեղեկատվության փոխանակման վերաբերյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել