Armsport.am-ը գրում է․

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն համեմատել է իր թիմի կազմը՝ մրցակիցների հետ, հաղորդում է Sky Sports- ը

«Մենք չենք կարող ծախսել այնպիսի գումարներ, որոնք ծախսում են որոշ ակումբներ:

Երեկ ես դիտեցի «Մանչեսթեր Սիթիի» հանդիպումը և նրանց պահեստայինների նստարանին տեսա՝ Ստերլինգին, Բեռնարդո Սիլվային, Օտամենդիին:

Կարող եք նայել «Լիվերպուլի» կազմին: Այնտեղ էլ աստղային ֆուտբոլիստները հայտնվում են փոխարինողների թվում:

Ես չեմ նախանձում նրանց, պարզապես «Տոտենհեմը» այլ ակումբ է: Մենք այդպիսի գումարներ չունենք», – ասել է Մոուրինյուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել