Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիան ստանձնում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի (ԵԱՀԿ) Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումի նախագահությունը:

Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումը (Forum for Security Co-operation) ԵԱՀԿ-ի կազմում  որոշում կայացնող 4 օրգաններից մեկն է: Մնացյալ երեքն են՝ Գագաթաժողովը, Նախարարների խորհուրդը և Մշտական խորհուրդը:

Նշվում է, որ Թուրքիան նախագահությունը կստանձնի հունվարի 15-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունենալիք հիշյալ ֆորումի նիստի ժամանակ: Նիստին մասնակցելու է Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը:

ԵԱՀԿ-ի այդ առանցքային կառույցի նախագահությունը Թուրքիան կստանձնի 4 ամսով:

Նշենք, որ Անվտանգության համագործակցության ֆորումը ԵԱՀԿ առանցքային բանակցային մարմիններից է, ուր քննարկվում են տարածաշրջանի անվտանգության հիմնախնդիրներ, այդ թվում՝ վստահության եւ անվտանգության ամրապնդման միջոցառումները, սպառազինությունների վերահսկումը, զինաթափումը, ինչպես նաեւ անվտանգության ոլորտի այլ կարեւոր հիմնահարցեր: üորումի գործունեության կարեւոր մաս է կազմում նաեւ ահաբեկության եւ փոքր զենքերի եւ թեթեւ սպառազինությունների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, զինված ուժերի ժողովրդավարական վերահսկումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել