Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են 50 տարի առաջ անհայտ կորած երեխայի գործով տեղեկության համար պարգևատրման մասին, գրում է FoxNews-ը:

Նոր Հարավային Ուելսի իշխանությունները առաջարկել են 700 հազար ավստրալիական դոլար (481 հազար դոլար) ուղիղ 50 տարի անց, երբ Շերիլ Գրիմերը 1970 թվականին անհետացավ Ֆեյ-Մեդոու լողափից:

Չերիլը, որն այն ժամանակ երեք տարեկան էր, մոր և երեք եղբայրների հետ լողափում էր: Աղջիկը անհետացել է ցնցուղասենյակից: Ականատեսները նկատել են մի տղամարդու, որը Շերիլին տանում էր դեպի կայանատեղի:

Այդ ժամանակվանից ի վեր նրա գործի վերաբերյալ որևէ նոր տեղեկություն չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել