Չինաստանի Ուհան քաղաքում հայտնաբերված նոր կորոնավիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդու: Այս պահին այդ փոխանցումը կրում է սահմանափակ բնույթ, սակայն չի կարելի բացառել ապագայում վիրուսի տարածումը՝ հունվարի 14-ին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մարիա վան Կերխոուվը՝ տեղեկացնում է TASS-ը:

Ինչ վերաբերում է վիրուսին, ապա առկա է սահմանափակ փոխանցում մարդուց մարդու»,- ասել է նա: Փորձագետը պարզաբանել է, որ ԱՀԿ-ն «պատրաստվում է այն բանին, որ (վիրուսի) դա (վիրուսի հետագա տարածումը) տեղի կունենա»:

Այժմ ԱՀԿ-ն հետևում է իրադրությանը: Կերխոուվի խոսքով՝ աշխարհի բոլոր հիվանդանոցները պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեն:

Կերխոուվը, որն ԱՀԿ-ում գլխավորում է կենդանիներից փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի ստորաբաժանումը, ընդգծել է, որ Չինաստանում հայտնաբերված նոր թոքաբորբի որևիցե յուրահատուկ բուժում չկա:

Կիրառվում են հակավիրուսային միջոցներ, որոնք օգտագործվում են այլ վիրուսային հիվանդությունների դեպքում՝ պարզաբանել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել