News.am-ը գրում է.

Ryanair ընկերության Միլան-Երեւան առաջին չվերթի լուսաբանման համար թռիչքուղուն մոտենալու հնարավորություն էր տրվել միայն Հանրային հեռուստաընկերության լրագրողին։ Այս առնչությամբ առաջին չվերթը լուսաբանելու համար եկած լրագրողները իրենց դժգոհությունը հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանին։

«Նորմա՞լ եք համարում, երբ մի լրատվամիջոցի արտոնություն է տրվում, մյուսները պատուհանից են նկարում»,-հարցրեցին լրագրողները։

Ի պատասխան Ռեւազյանն ասաց․«Ես ոչ մի բան նորմալ չեմ համարում, ես ասեցի կենտրոնացեք հիմա ուղեւորների վրա, Հայաստանը լավ ներկայացրեք եւ հետո մենք հասկանանք՝ ինչ է եղել։ Տեղում մենք ոչինչ չենք հասկանա»։

Բանավեճ ծավալվեց Տաթեւիկ Ռեւազյանի եւ լրագրողների միջեւ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել