Tert.am-ը գրում է.

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կոռուպցիայի դեմ պայքարի դրոշ է բարձրացրել, իսկ դա նշանակում է, որ պետք է այդ ուղղությամբ իր վարքագիծը լինի անբիծ: Նրա տիկնոջ՝ Տաթևիկ Սարգսյանի՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի խորհրդականի պաշտոնն զբաղեցնելն ու միաժամանակ իրավաբանական ծառայություն մատուցող ընկերության հիմնումը կոռուպցիոն երևույթ է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

 «Այստեղ շատ կարևոր է այն հանգամանքը, որ մենք գործ ունենք ոչ թե պարզապես բարձրաստիճան պաշտոնյայի հետ, այլ պաշտոնյայի, որը ասոցացվում է կոռուպցիայի դեմ պայքարի հետ և հանրային դաշտում իրեն դիրքավորում է որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ:   Եթե դու կոռուպցիայի դեմ պայքարի դրոշն ես բարձրացրել, դա նշանակում է, որ պետք է ոչ թե պարզապես համապատասխանես հակակոռուպցիոն վարքագծին, այլ պետք է այդ վարքագիծը լինի անբիծ: Բայց նրա տիկնոջ աշխատավայրերի հարցում իսկապես խախտում կա. դա արդեն քննարկումից վեր է, որովհետև  օրենքով ուղիղ սահմանված է՝ ԱԺ-ի աշխատակիցը չի կարող կատարել այլ վճարովի աշխատանք,  որն, առնվազն որոշակի ժամանակահատված, արդարադատության նախարարի տիկինը կատարել է: Խոսքը վերաբերում է մայիս- հուլիս ամիսներին»,- ասաց Մելիքյանը:

Մելիքյանն ընդգծեց, որ հետաքրքիր դիտարկումներ ունի նաև Փաստերի ստուգման հարթակի՝ հրապարակումում Ռուստամ Բադասյանի տիկնոջ այն պարզաբանման վերաբերյալ, թե չի հիշում ԱԺ-ում աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմումի ժամկետը, չգիտի, թե երբ են ազատել իրեն ԱԺ-ում աշխատանքից. «Այստեղից էլ հաջորդ հետևությունն է գալիս, որը նույնպես հետաքրքիր է: Փաստորեն աշխատանքային գործունեության վերջին հատվածում այնպես է ստացվում կամ այնպես կարելի է մեկնաբանել, որ արդարադատության նախարարի տիկինը   աշխատանքի չի ներկայացել և կարծես թե չի էլ հիշում կամ չգիտի, թե իրեն աշխատանքից երբ են ազատել և հետևողական չի եղել, այդ հարցը ուշադրության կենտրոնում չի պահել»,- ասաց Մելիքյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել