Hraparak.am-ը գրում է.

«Իհարկե, սպառնալիք էր»։ Այս  մասին այսօր լրագրողների հետ կարճ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստն այսօր հետաձգվել էր, քանի որ նիստին չէր ներկայացել Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Փաստաբանը տեղեկացրել էր դատարանին, որ չի մասնակցի, քանի որ դատարանն ի վիճակի չէ ապահովելու կողմերի մրցակցությունն ու թույլ է տալիս, որ վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեն: Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ տուժած կողմի ներկայացուցիչը հայտարարել էր. «Մարտի 1-ի մասին հարգանքով արտահայտվեք, այլապես ինքներդ կհայտնվեք…»:Այս արտահայտությունն էլ պաշտպանական կողմը դիտարկել էր որպես սպառնալիք։

Հարցին, թե ի՞նչ է լինելու, եթե Միհրան Պողոսյանը շարունակի չներկայանալ, հնարավո՞ր է իր փաստաբաններն էլ նման կերպ վարվեն, Օհանյանը պատասխանեց․ «Հաջորդ դատավարության ժամանակ կերեւա»։

Մեր հարցին, թե ճի՞շտ են այն հրապարակումները, որ իր որդին եւս մասնակցել է «Մարտի 1»-ին, չպատասխանեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել