Tert.am-ը գրում է.

ՀՔԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Խաժակյանը:

«Հիմքերը հիմա ուսումնասիրում եմ, միայն կարող եմ ասել՝ ընթերցելով այն անձանց շրջանակը, ում կանչել են բացատրություն տալու, արդեն պարզ էր, թե ինչ ուղղությամբ են տանելու. մնացած բոլոր դետալները մենք մանրամասն կքննարկենք, կներկայացնեմ»,- նշեց նա:

Իսկ թե ինչ անձանց մասին է խոսքը, նա ասաց. «Իմ բացատրության մեջ մատնանշել եմ հանգամանքներ, որոնք առաջարկել եմ բացահայտել, բացատրություն վերցնել այդ մարդկանցից, վեր հանել Մարությանի ավիատոմսերը, որը ՀՔԾ-ի համար, կարծում եմ, շատ տրիվիալ քայլ կլիներ: Այս հանգամանքները, ըստ էության, չեն ստուգվել և քաղաքապետարանի շահագրգիռ պաշտոնյաների կողմից որոշակի բացատրություններից հետո գործը որոշել են մերժել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել