Ռիո դե Ժանեյրոյում 2020 թվականի կառնավալային սեզոնի պաշտոնական բացումը հունվարի 12-ին անկարգություններով է ավարտվել Կոպակաբանի շրջանում: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը: Կազմակերպիչների գնահատումներով՝ դրան նախորդած տոնակատարությանը մասնակցել է մոտավորապես 300 հազար մարդ: Կարգի պահապանների հետ բախումներն սկսվել են զվարճալի միջոցառումների ավարտվելուց մոտավորապես մեկ ժամ անց:

Ինչպես ճշտել է Globo թերթը, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանությունը հանգստացողներին ցրելու փորձ է ձեռնարկել: Դրան ի պատասխան, իրավապահների ավտոմոբիլների վրա շշեր են նետել, ինչը կարգի պահապաններին հարկադրել է պղպեղի գազ կիրառել: Արդյունքում Կոպակաբանի լողափում խուճապ է սկսվել, մարդիկ սկսել են զանգվածաբար լքել տոնի վայրը: Հարակից փողոցներում եւ մետրոյի կայարանների մատույցներում գոյացել են մարդկանց կուտակումներ, հայտնում են ականատեսները։

Հունվարի 12-ին Ռիո դե Ժանեյրոյում պաշտոնապես տրվել է կառնավալային սեզոնի մեկնարկը: Հաջորդ մեկուկես ամսվա ընթացքում ամբողջ քաղաքում կանցկացվեն փողոցային արտիստների եւ երաժիշտների ելույթներ, զանգվածային զգեստավորված երթեր ու զբոսախնջույքներ, որոնց կմասնակցեն մեգապոլիսի բնակիչներն ու հյուրերը: Երեկոյան ժամերին ավանդաբար կանցկացվեն պարահանդեսներ, դիմակահանդեսներ եւ երեկույթներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել