Operativ.am-ը գրում է.

Լայնածավալ պատերազմը ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ Իրանի շահերի շրջանակի մեջ չի մտնում: Երկուշաբթի լույս գիշերը Pink ալիքի եթերում այսպիսի կարծիք է հայտնել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ նշելով, որ «սերբերը խաղաղություն են ցանկանում», փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք փոքր ենք, մենք չեն խառնվում, մեզ համար մեծ ուժեր են թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Իրանը: Մենք խաղաղություն ենք ցանկանում: Ես պետք է մտահոգվեմ Սերբիայի շահերի մասին: Պատերազմը ոչ մեկին հարկավոր չէ, իրանցիները, պարսիկները իմաստուն ժողովուրդ են, նրանք միշտ իմաստուն ղեկավարություն ունեն: Նրանց համար ժամանակը, ինչպես նաեւ չինացիների համար, ամենակարեւոր տարրը չէ. նրանք համբերատար են, նրանք տարիներով կսպասեն, տասնամյակներով, դա նրանք չեն մոռանա: Իսկ [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփը սկսել եւ արել է այն, ինչ ցանկացել է, իր ուժն է ցույց տվել, բայց ընտրություններից առաջ նա Իրանի հետ կոնֆլիկտի կարիք չունի»,- կարծում է Վուչիչը:

Սերբիայի նախագահն ընդգծել է, որ երկու երկրներն էլ Սերբիայի համար չափից ավելի կարեւոր են, որ Բելգրադը ինչ-որ կերպ միջամտի եւ ստեղծված իրավիճակում իրեն դրսեւորի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել