Գազօջախի վանդակաճաղերը մաքրելը կեղտից և յուղի մնացորդներից բավական քրտնաջան և տհաճ գործ է։ Սակայն այս խորամանկ միջոցի շնորհիվ ձեր գազօջախը կփայլի առանց հատուկ ջանքեր գործադրելու։

Մաքրելու համար ձեզ անհրաժեշտ կլինեն.

  • Փակվող մեծ տոպրակներ,
  • Անուշադրի սպիրտ,
  • Փոշեցրիվ սրվակ։

Անուշադրի սպիրտը լցրեք փոշեցիրով սրվակի մեջ։ Աշխատեք լավ օդափոխվող տարածքում։ Անուշադրի սպիրտը առատորեն ցանեք ճաղերի վրա և դրեք տոպրակների մեջ։ Տոպրակները փակեք և սպասեք 10-15 րոպե։ Հետո ձեզ միայն մնում է հանել վանդակները տոպրակներից և սպունգով մաքրել։ Արդյունքը ձեզ իրոք կզարմացնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել