Կանայք զգայուն և խոցելի արարածներ են, այդ պատճառով հաճախ անտակտ կամ վիրավորական հարցը կարող է խոցել նրանց մինչև հոգու խորքը։

Այսօր կպատմենք, թե հատկապես որ 10 հարցերից պետք է խուսափել կանանց հետ զրուցելիս։

Քանի՞ կիլոգրամ ես

Կարծում ենք՝ անգամ կարիք չկա բացատրելու, թե ինչու այս հարցը դուր չի գալիս աղջիկներին, հատկապես ավել քաշ ունեցող աղջիկներին։ Իսկ եթե ձեզ ամեն դեպքում տվել են այդ հարցը, ցույց տվեք, թե այդ թեման ձեզ առանձնապես չի հուզում, որ ամեն օր կշռվեք և իմանաք ձեր քաշը։

Մազերդ/կուրծքդ/թարթիչներդ բնակա՞ն են, թե՞ արհեստական

Ցանկացած կին էլ ցանկանում է գրավիչ երևալ։ Եվ ոչ մի վատ բան չկա նրանում, որ նա դիմում է կոսմետոլոգներին կամ պլաստիկ վիրաբույժներին։ Զվարճալին այն է, որ այս հարցը հաճախ տալիս են ոչ թե տղամարդիկ, այլ կանայք, որոնք նախանձում են «մրցակցի» գեղեցկությանն ու երիտասարդությանը։

Ե՞րբ եք ամուսնանալու

Թերևս ամենատարածված հարցը, որը տալիս են չամուսնացած աղջիկներին և կանանց։ Ժամանակն է հասկանալու, որ ոչ բոլորի համար է ամուսնությունը կյանքի առաջնային նպատակ, նույնիսկ եթե դա ձեզ շատ տարօրինակ է թվում։

Ե՞րբ ես պատրաստվում երեխա ունենալ

«Երբ ես ամուսնանալու» հարցի հեղինակների ֆիրմային մյուս հարցն է։ Ոմանք կարծում են, թե ամուսնությունն ու երեխա ունենալը ցանկացած կնոջ կյանքի գերխնդիրն են։ Կան սակայն կանայք, որոնք գիտակցաբար հրաժարվում են մայրանալուց և իրենց նվիրում են կարիերային, ինքնակրթմանը, ճամփորդություններին և այլն։ Դա նրանց ընտրությունն է։

Որքա՞ն ես վաստակում

Այս հարցը անտակտ է համարվում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում, այնպես որ, տհաճ իրավիճակներից խուսափելու համար զսպեք ձեր հետաքրքրասիրությունը։

Քանիսի՞ն ես ունեցել նախքան ինձ

Տղամարդիկ, ձեզ համար դա իրոք այդքան կարևո՞ր է, թե քանի տղամարդու հետ է հանդիպել աղջիկը նախքան ձեզ։ Նորից մտածեք՝ ձեզ դա ինչ է տալու։ Նույնիսկ եթե պատասխանը ձեզ բավարարի, հնարավոր է, որ ձեր սիրլիին դուր չգա ձեր նման վերաբերմունքը, և ձեր միջև վստահությունը վերանա։

Ինչու ես այսքան նիհար/գեր

Եթե աղջիկը շատ նիհար է, բոլորը ուզում են կերակրել նրան, առանց մտածելու, որ միգուցե նրան դուր է գալիս այդ կազմվածքը։ Նույնը վերաբերում է գիրուկ աղջիկներին։ Բոլորին թվում է, որ նրանք պետք է սննդակարգին հետևեն, և սկսում են նիհարելու վերաբերյալ խորհուրդներ տալ։

Ինչի՞դ է պետք բարձրագույն կրթությունը

Ժամանակն է հասկանալու, որ ամեն մարդ ունի կյանքում իր նպատակներն ու ցանկությունները, և ոչ ոք պարտավոր չէ բացատրել կամ արդարանալ, թե ինչու է ինչ-որ բան անում։

Հղի՞ ես

Այս հարցին հաճախ բախվում են հայտնիները, երբ որևէ լուսանկար են հրապարակում, որտեղ մի փոքր փոր է երևում, ինչը հաճախ ավել քաշի արդյունք է։ Նույնիսկ եթե կինը հղի է, պետք չէ նման հարց տալ, եթե ցանկանա, ինքը ձեզ կպատմի այդ մասին։

Քեզ մոտ արդեն սկսվե՞լ է դաշտանադադարը

Պարզապես պատասխանեք՝ ձեր ինչի՞ն է դա պետք։ Եթե ցանկանում եք իմանալ նախանշանների մասին, ավելի լավ է փնտրեք google-ում։ Հիշեք, որ այդ շրջանում կանայք առավել լարված և նյարդային են լինում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել