Ամուսնությունը, ինչպես և շատ այլ պատասխանատու որոշումներ, ունեն ինչպես լավ, այնպես էլ վատ հետևանքներ։ Ոմանց ամուսնությունը բավականին լուրջ փոփոխությունների է ենթարկում. փոխվում են արտաքինը, սովորությունները, հետաքրքրությունները և անգամ աշխարհայացքը։ Իսկ ոմանք էլ մնում են անփոփոխ, անգամ ամուսնությունից 20 տարի անց։

Վիկտորյա և Դեյվիդ Բեքեմներ

Նրանք ամուսնացել են 1999 թվականի հուլիսի 4-ին Իռլանդիայի Լաթրելսթոուն ամրոցում։ Հարսանիքը գրավել էր մամուլի ուշադրությունը։ Նրանք ունեն 4 երեխա՝ Բրուքլին Ջոզեֆ, Ռոմեո Ջեյմս, Կրուզ Դեյվիդ և Հարփեր։

Սառա Միշել Գելլար և Ֆրեդի Պրինց կրտսեր

Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել 2002 թվականի սեպտեմբերի 1-ին Պուերտո-Վալյարտայում։ Զույգը ծանոթացել է «Ես չգիտեմ, թե դու ինչ ես արել նախորդ տարի» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Սառան և Ֆրեդին ունեն 2 երեխա՝ դուստրը՝ Շարլոտա Գրեյս Պրինցը, և որդին՝ Ռոկի Ջեյմս Պրինցը։

Քեթրին Զետա Ջոնս և Մայքլ Դուգլաս

Քեթրինը և Մայքլը ամուսնացել են 2000 թվականի նոյեմբերի 18-ին։ Նրանք ունեն 2 երեխա՝ որդին՝ Դիլան Մայքլ Դուգլասը, և դուստրը՝ Քերիս Զետա Դուգլասը։ 2013 թվականին Մայքլը ցանկանում էր բաժանվել կնոջից, քանի որ Մայքլի ծանր հիվանդությունը և կնոջ երկբևեռ աֆեկտիվ խանգարումը խարխլել էին նրանց հարաբերությունները։ Սակայն զույգը կարողացավ հաթահարել ծանր շրջանը, և նրանք մինչև հիմա միասին են։

Ջադա Պինկետ-Սմիթ և Ուիլ Սմիթ

Նրանք ամուսնացել են 1997 թվականի դեկտեմբերի 31-ին։ Ջադան Ուիլի հետ ծանոթացել է 1990 թվականին «Բևերլի Հիլզի արքայազն» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Որոշ ժամանակ անց նրանք ընկերացան, իսկ 1995 թվականից սկեցին հանդիպել։ Նրանք ունեն 3 երեխա. որդին՝ Ջեյդենը, դուստրը՝ Ուիլոուն և Թրեյը՝ Ուիլի առաջին կնոջից։

Քելլի Պրեսթոն և Ջոն Տրավոլտա

1991 թվականի սեպտեմբերի 12-ին Տրավոլտան ամուսնացավ դերասանուհի Քելլի Պրեսթոնի հետ։ Քելլին և Ջոնը ծանոթացել են 1987 թվականին՝ «Մասնագետ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Զույգն ունի 2 երեխա. դուստրը՝ Էլլա Բլյուն, և որդին՝ Բենջամինը, որը ծնվել է 2010 թվականին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել