ԱՄՆ-ում Վիլանովի համալսարանի աստղագետներն անվանել են կյանքի համար ամենահարմար մոլորակները: Մասնագետների հետազոտության արդյունքներ համաձայն, նրանք պետք է պտտվեն K դասի աստղերի շուրջ, որոնք նարնջագույն են եւ ջերմաստիճանը հասնում է 3500-5000 կելվինի: Այս մասին հայտնում է Science Alertպարբերականը:

Գիտնականները 30 տարի հետեւել են տարբեր աստղերի՝ F դասից (սպիտակա-դեղնագույն աստղեր) մինչեւ կարմիր գաճաճ աստղեր: Նրանք վերլուծել են ռենտգենյան եւ ուլտրամանուշակագույն ճառագայթումները, որոնք արձակել են այդ լուսատուները, որպեսզի գնահատեն, թե կարող է այնտեղ այլմոլորակային կյանք լինել, թե ոչ:

Պարզվել է, որ K դասի աստղերի շուրջ բնակության զոնան շատ ավելի փոքր է, քան արեգակնային տիպի աստղերի շուրջ, սակայն այդ լուսատուներն ավելի հաճախ են հանդիպում: Մոտ 1000 նարնջագույն աստղեր գտնվում են Երկրից 100 լուսային տարի հեռավորության վրա: K դասի աստղերի կյանքի տեւողությունը մոտավորապես 25-80 միլիարդ տարի է, եւ նրանք ավելի հանգիստ են, քան կարմիր գաճաճները, որոնց վրա հաճախ պայթյուններ են լինում: Հայտնի է, որ այդ աստղերից մեկը՝ Kepler-442-ը, ունի քարքարոտ Kepler-442b մոլորակը:

K դասի աստղերը միջանկյալ դիրք ունեն եւ ավելի հազվադեպ են հանդիպում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել