Tert.am-ը գրում է.

ժՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը ֆինանսավորեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռան արտերկրում սովորելը, բայց հրաժարվեց ինձ օգնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը:

«Ես ընդունվել էի միաժամանակ երկու մագիստրատուրա և երկուսի ուսման վարձը վճարել չէի հասցնում: Մոտ 1-1.5 ամիս առաջ ֆեյսբուքյան նամակ գրեցի Աննա Հակոբյանին, ում հետ հեղափոխության ընթացքում եմ ծանոթացել՝ հրապարակում ելույթ ունենալուց հետո: Խնդրեցի, որ ուսման վարձի համար օգնություն տրամադրեն, ասաց, որ դիմեմ իր ղեկավարած հիմնադրամին, բայց այնտեղից պատասխանեցին, որ չեն կարող ֆինանսավորել, որովհետև այդպիսի ծրագիր չունեն: Ասացին, որ այլ հիմնադրամներ կուղղորդեն»,-մանրամասնեց Մանուկյանը՝ նշելով, թե հիմնադրամներից մեկը եղել է Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող, ինչն, ըստ Մանուկյանի, հիասթափեցնող է եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել