Factor.am-ը գրում է.

Դա արժեհամակարգային հարց է և պետք է քայլեր արվեն, որպեսզի հետագայում նման երևույթներ չլինեն։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ խոսելով խմբակցության մեկ այլ պատգամավոր Կարեն Սարուխանյանի՝ իր հասցեին հնչեցրած խոսքերի մասին։

Հիշեցնենք, որ Սարուխանյանն անընդունելի էր համարել Մարալիկի ծննդատան վերաբերյալ Հովսեփյանի քննադատությունը և վերջում պատգամավորին խորհուրդ տվել՝ ամուսնացի, կանցնի։

Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ խմբակցության նիստին այս հարցը քննարկվել է։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ բավական զայրացած է եղել և նշել է, որ դա անթույլատրելի է։ Նա այնպես է արձագանքել խնդրին, կարծես, այդ արտահայտությունը հենց իր հասցեին է ասվել։

Ավելի ուշ Սարուխանյանը ֆեյսբուքյան էջում կրկին անդրադարձել էր խնդրին և վերջում նշել, որ եթե իր խորհուրդը Հովսեփյանի մոտ սխալ է ընկալվել, նա ներողություն է խնդրում։

Հովսեփյանը նշեց, որ դա պատշաճ ներողություն չի համարում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել